
Սպառողների իրավունքների պաշտպանության մասին ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի առաջին մասով սահմանվում է
Սպառողն իրավունք ունի վերադարձնելու կամ փոխարինելու պատշաճ որակի ոչ պարենային ապրանքը այլ չափի, ձևի, գույնի կամ համանման կոմպլեկտայնության ապրանքով այն վաճառողի մոտ, որից ձեռք է բերել ապրանքը կամ վաճառողի կողմից հայտարարված այլ վայրում, եթե նշված ապրանքը հարմար չէ ձևով, եզրաչափքերով, գույնով, չափով կամ այլ պատճառներով չի կարող օգտագործվել սպառողի կողմից իր նշանակությամբ` գնի տարբերության դեպքում անհրաժեշտ վերահաշվարկ կատարելով վաճառողի հետ, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքերի և կառավարության սահմանած անվանացանկով ապրանքների:
Վերը նշված նորմով սահմանված բացառության շրջանակներում ՀՀ կառավարության 2002թ. հունվարի 30-ի թիվ 77 որոմամբ հաստատվել է նմանօրինակ ապրանքներով փոխարինելու կամ վերադարձնելու ոչ ենթակա պատշաճ որակի ոչ պարենային ապրանքների անվանացանկը։
Նշված անվանացանկի9-րդ կետով վերադարձման եւ փոխանակման ենթակա չեն թանկարժեք մետաղներից ապրանքները, թանկարժեք քարերով ապրանքները, կիսաթանկարժեք եւ սինթետիկ քարերով ագուցված թանկարժեք մետաղներից պատրաստված ապրանքները, երեսակված թանկարժեք քարերը:
Ամբողջական օրենքն այստեղ:
0 comments