NUAR խանութ-սրահի հիմնական նպատակն է հավաքել և ներկայացնել հայկական ծագման լավագույն ապրանքանիշերն ամբողջ աշխարհում և մեկ հարկի տակ: Մենք հավատում ենք, որ մեր ոսկերչական ժառանգությունը մեզ ամուր հիմք է տալիս ստեղծելու գեղեցիկ և բովանդակալից կտորներ բարձր որակով և նորարարական իմաստով: Ձեռագիր ունեցող զարդեր, որոնք զգացմունքներ են առաջացնում և կերտում հիշողություններ:
NUAR-ը եզակի դիզայներական զարդեր հայտնաբերելու և գնելու առաջատար խանութներից է, որը ստեղծվել է աշխարհասփյուռ հայության համար:
Մեր ընկերությունը հիմնադրվել է 2016 թվականին և 2018 թվականին ընդլայնել է իր գործունեությունը դեպի ԱՄՆ։ Այժմ ընկերությունը ներկայացնում է ինչպես սեփական ապրանքանիշը՝ Nuar, այնպես էլ հայրենական և միջազգային ապրանքանիշեր, որոնք համապատասխանում են մեր որակի չափանիշներին և ունեն հայկական ծագում։